«Գեղեցիկ». Լիա Զախարյանի հմայիչ լուսանկարը

20:39   6 ապրիլի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է բեժ գույնի վերնազգեստի հետ։ Լիան երկարաճիտ կոշիկներ է ընտրել, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ շպարն ու խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Արեւ, բույս ու մենք ձեզ հետ»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Ինչպես միշտ, գեղեցիկ ես»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով ոսկեգույն տոպ, մոխրակապտավուն երանգի ոճային կոստյում․ լայն, գոտկատեղը բարձր տաբատ, պիջակ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու ամառային բարձրակրունկները։



© NEWS.am STYLE