«Գեղեցկուհի հայուհի». Գայանե Ասլամազյանի զգացմունքային լուսանկարը

21:47   6 ապրիլի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում զգացմունքային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում եւ նվազագույն շպարով է։ Գայանե Ասլամազյանը սեւ-սպիտակ լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցկուհի հայուհի», «այնքան լավիկը»։

Ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էր սեւ երանգի հագուստ․ բլուզ եւ տաբատ, նույն երանգի լաքապատ բարձրակրունկները։ Գայանեն արձակել էր վարսերը, ընդգծված շպար ընտրել՝ մուգ շրթներկ, արտահայտիչ աչքեր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էր ոճային ականօղը։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չէր կատարել։ Նրա հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազում հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE