«Դու պարզապես կրակ ես». Իվետա Մուկուչյանը հիացրել է հետեւորդներին

23:49   6 ապրիլի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին մեքենայի ղեկին է։ Նա մուգ գույնի վերնազգեստ է կրում, հավաքել է մազերը։ Սիրված երգչուհու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Հետհաշվարկ, մնաց 2 օր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Իվետան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Դու պարզապես կրակ ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մուշտակ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Իվետան հետաքրքիր աքսեսուար՝ մատանի էր կրում։ Երգչուհին, որը միշտ ոճային է, լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Շատ նուրբ», «հիասքանչ», «ռումբ, շքեղ հայուհի»,- գրել էին օգտատերերը։



© NEWS.am STYLE