Ոչ թե կորոնավիրուս, այլ ուրիշ հիվանդություն. Լեւ Լեշչենկոյին դուրս են գրել հիվանդանոցից. RBC

18:41   6 ապրիլի, 2020

Երգիչ Լեւ Լեշչենկոն, որը բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոցում, առողջացել է ու դուրս գրվել բժշկական հաստատությունից, գրում է РБК-ն։

Արտիստն անձամբ է պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր հետ։ Նա ծանր թոքաբորբ է ունեցել, որն առաջացել է վարակի պատճառով։ Ընդ որում, բժիշկները մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչ վարակ է ախտահարել արտիստի թոքերը, գրում է Utro.ru-ն։

Լեշչենկոն Կոմունարկայի հիվանդանոց հոսպիտալացվել է մարտի 24-ին երկկողմնակի պնեւմոնիայով։ Նա բժշկական կենտրոն տեղափոխվել է կնոջ հետ։ Մարտի կեսերին նրանք միասին եղել էին ԱՄՆ-ում։

Ավելի ուշ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել է, որ երգչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Լեշչենկոյին վերակենանդանացման բաժանումք էին տեղափոխել շնչահեղձության եւ արյան օքսիգենացիայի ցածր ցուցանիշների պատճառով, սակայն մարտի 27-ին նրա վիճակը կայունացել է, նրան սովորական պալատ էին տեղափոխել։



© NEWS.am STYLE