Իգոր Նիկոլաեւին դուրս են գրում Կոմունարկայի հիվանդանոցից. Baza

19:27   6 ապրիլի, 2020

60-ամյա երգիչ եւ կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւտ դուրս է գրվում Կոմունարկայի հիվանդանոցից, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին։ Արտիստի մոտ COVID-19 չի հայտնաբերվել, սակայն նա բժշկական հաստատությունում մի քանի օր անցկացրել է պնեւմոնիայի պատճառով, փոխանցում է Telegram-յան Baza ալիքը։

Игорь Николаев показал свои покупки в Таллине

Ընդ որում, բժիշկները կոմպոզիտորին Կոմունարկայում թողել են եւս մեկ շաբաթ՝  նրա վիճակի հետեւելու համար։ Եվ ահա COVID-19-ի վերջին՝ երրորդ թեստը, բացասական է եղել։ Այդ պատճառով Իգոր Յուրեւինչին տուն են ուղարկում։

Ավելի վաղ երկրպագուները ենթադրել են, որ Նիկոլաեւը կարող էր վարակվել Իգոր Կրուտոյի քրոջ՝ Ալլայի հոբելյանին, որին բազմաթիվ արտիստներ են ներկա եղել, այդ թվում Լեւ Լեշչենկոն։ Տոնից կարճ ժամանակ անց վարպետը կորոնավիրուսով հայտնվել է հիվանդանոցում, եւ բոլոր հյուրերը լրջորեն անհանգստացել են իրենց առողջության համար։

Աղբյուրը՝ StarHit

 



© NEWS.am STYLE