Ջոան Ռոուլինգը հիվանդացել էր կորոնավիրուսով. Twitter

20:01   6 ապրիլի, 2020

Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինը Twitter-ում հայտնել է, որ վերջրին երկու շաբաթների ընթացքում ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները։ 54-ամյա գրողը COVID-19-ի թեստ չի հանձնել եւ բուժվել է ինքնուրույն։ Ջոան խոսքով՝ այժմ արդեն վերականգնվել է եւ իրեն լավ է զգում։

«Ես լիովին առողջ եմ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ իրեն օգնել է շնչառական հատուկ տեխնիկան։

Գրողը տեսանյութը է հրապարակել, որում բրիտանական հիվանդանոցի բժիշկը շնչառական վարժություն է ցուցադրում, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է նրանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով։ Ռոուլինգը գրել է, որ արել է այն վարժությունները, որոնք բժիշկն է խորհուրդ տվել։



© NEWS.am STYLE