Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում Mercedes-Benz Fashion Week-ն օնլայն է անցկացվում. 5TV

13:25   7 ապրիլի, 2020

Դիտումների ռեկորդային քանակի պատճառով կազմակերպիչները երկու օրով երկարացրել են ռուս դիզայներների հագուստի հավաքածուների օնլայն ցուցադրությունները։

Ռուսաստանում Mercedes-Benz Fashion Week-ն, ինչպեսեւ այլ միջոցառումներ, անցկացվում է օնլայն։ Անցած հանգստյան օրերին հագուստի հավաքածուների ցուցադրությունները մոսկովյան Մանեժի փոխարեն անց էին կացվում վիրտուալ տիրույթում։

Սակայն նոր եւ անսովոր ձեւաչափը, կարծես թե, միայն օգտակար է եղել մշակութային իրադարձության համար. մեծ քանակով դիտումների պատճառով՝ գրեթե 19 մլն, կազմակերպիչները որոշում են կայացրել երկարացնել նորաձեւության շաբաթը։ Հեռարձակումը կարելի է դիտել այսօր եւ վաղն ամբողջ օրը «Вконтакте» սոցիալական ցանցի Mercedes-Benz Fashion Week խմբում։

«Այսօրվա իրավիճակում լավագույնը, որ նորաձեւության ոլորտն աշխարհին կարող է ասել՝ մնացեք տանը (#stayhome), պատասխանատու եղեք։ Մեր օնլայն միջոցառումն ամբողջությամբ պատրաստված է հեռակա կարգով»,- նշել են կազմակերպիչները։

Աղբյուրը՝ 5tv.ru



© NEWS.am STYLE