«Կորոնավիրուսը մահվան դատավճիռ չէ».  «Duran Duran» մենակատար, որի մոտ COVID-19 է ախտորոշվել. Instagram

10:11   7 ապրիլի, 2020

«Duran Duran» խմբի բասիստ, 59-ամյա երաժիշտ Ջոն Թեյլորը խոստովանել է, որ երեք շաբաթ առաջ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Արտիտսը խմբի Instagram-ում ներկայացրել է հիվանդության մանրամասները։

Նկարագրելով վարակի ախտանշանները՝ Թեյլորը նշել է, որ մեկ շաբաթ  «հրեշավոր գրիպ» է վերապրել, ինչից հետո վիճակը լավացել է։ «Հնարավոր է՝ ես յուրահատուկ ամուր 59 տարեկան եմ (նախընտրում եմ հենց այսպես մտածել), կամ էլ իմ բախտը երել է վերապրել COVID-19-ի թեթեւ ձեւը»,- գրել է նա։

Երաժիշտն ընդգծել է, որ վիճակի պատճառով դեմ չի եղել կարանտինում գտնվել։ «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դա միշտ չէ մահվան դատավճիռ, մենք կարող ենք հաղթել, մենք կհաղթենք այդ հիվանդությունը»,- հավելել է Թեյլորը։

Աղբյուրը՝ Instagram, Lenta



© NEWS.am STYLE