Ավելի քան 1.5 մլն դիտում. «Pen-Pineapple-Apple-Pen» հիթը «պայքարում է» կորոնավիրուսի դեմ. «ՌԻԱ Նովոստի»

11:17   7 ապրիլի, 2020

YouTube-ում հրապարակվել է ճապոնացի հումորիստ Պիկո Տարոյի «PPAP» (Pen-Pineapple-Apple-Pen) 2016թ.-ի հիթի ձեւափոխված տարբերակը։ Այժմ երգը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Գրիչ», «արքայախնձոր», «խնձոր», «գրիչ» բառերի փոխարեն կատարողն օգտագործում է «ձեռք», «օճառ», «լվա, լվա, լվա» արտահայտությունները, իսկ Pen-Pineapple-Apple-Pen բառակապակցությունը փոխարինված է Pray for people and peace-ով («Աղոթիր մարդկանց ու խաղաղության համար»)։

Անփոփոխ է մի բան՝ ոսկեգույն կոստյում, պարեր եւ ռիթմիկ երաժշտություն։

Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը մոտ մեկուսկես մլն դիտում է հավաքել եւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ. «Մենք կհաղթենք», «նա անհավանական է», «PPAP-ի հետ կհաղթենք «կորոնային»»։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE