«Փոխվեք ինձ հետ». Գալուստյանն Instagram-ում չելենջ է սկսել (վիդեո)

12:17   7 ապրիլի, 2020

Հայտնի կատակերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում «Փոխվիր տանը» չելենջ է սկսել։ Սոցիալական ցանցի իր էջում շոումենը տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրերը սափրում են մորուքն ու բեղերը։ Տեսանյութի ավարտին կատակերգուն լիովին վերափոխված տեսք ունի։

«Փոխվեք ինձ հետ։ Ձեր մտերիմներին խնդրեք փոխել ձեզ»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է 40-ամյա արտիստը։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Teleprogramma.ru-ի հաղորդմամբ՝ Միշան «մարտահրավեր» է ուղարկել Արթուր Պիրոժկովին, Ալեքսանդր Օվեչկինին, Դմիտրի Նագիեւին, Իլյա Կովալչուկին, Սեմյոն Սլեպակովին, Ամիրան Սարդարովին եւ այլ ընկերների։ Թվում է՝ շուտով Instagram-ի տղամարդ օգտատերերի կեսն այլեւս մորուք չի ունենա։



© NEWS.am STYLE