Անցած տարվա ընթացքում երկու վիժումից հետո Ալեք եւ Հիլարիա Բոլդուինները սպասում են հինգերորդ երեխային

14:11   7 ապրիլի, 2020

Ալեք Բոլդուինն ու նրա կինը՝ Հիլարիան, պատրաստվում են կրկին ծնողներ դառնալ։ Դերասանի կինը տեսանյութ է հրապարակել, որն արվել է ուլտրաձայնային հետազոտության ընթացքում։

View this post on Instagram

A post shared by Hilaria Thomas Baldwin (@hilariabaldwin) on

«Միացրեք ձայնը։ Ես երեխային թույլ կտամ խոսել, քանի որ ես բառեր չունեմ՝ արտահայտելու համար, թե ինչպես է այդ ձայնը մեզ ստիպում զգալ։ Հենց նոր լավ նորություն ստացա, որ ամեն ինչ լավ է, եւ փոքրիկն առողջ է։ Ցանկանում էի ձեզ հետ կիսվել դրանով»,- գրել է նա։

Алек и Хилария Болдуин с детьми

Տեսանյութում երեւում է, որ Հիլարիան գոհ ժպտում է։ Նրա հետեւորդները նորությունը մեծ ուրախությամբ են ընդունել, շնորհավորել նրան ու երջանիկ հայրիկին։ «Շնորհավորում ենք», «քեզ շատ ենք սիրում», «հիանալի նորություն, մեր շնորհավորանքները»,- ուրախացել են հետեւորդները։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE