«Ես հավատում եմ հրաշքներին». Լիլիթ Բասյան

13:42   7 ապրիլի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ, ծաղկային պրինտով բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Ես հավատում եմ հրաշքներին։ Հավատում եմ, որ լավագույնն առջեւում կլինի։ Հավատում եմ երազանքի իրականացմանը։ Առանց հավատի հոգին սկսում է մահանալ, իսկ սրտում ջերմություն չի կուտակվում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Լիլիթը լուսանկարը չէր մեկնաբանել, նա սեւ շապիկ էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։



© NEWS.am STYLE