«Գրիգը ինձ տեղ էր հրավիրել... Գնացինք խանութ». Սոնա Եսայանի ու Գրիգի լուսանկարը

14:41   7 ապրիլի, 2020

Պարուհի Սոնա Եսայանը նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Գրիգի հետ։

Instagram-ում հրապարակված լուսանկարում զույգը պատկերված է վերելակում։ Սոնան մեկնաբանությունների հատվածում կատակել է, օգտագործել «երբ անզոր ես փոխել իրականությունը հեշթեգը»։ «Էսօր Գրիգը ինձ տեղ էր հրավիրել... Գնացինք խանութ»,- կատակել է Սոնան։

Զույգը պսակադրվել է նախորդ տարի՝ սեպտեմբերի 8-ին։ Նրանք միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:



© NEWS.am STYLE