«Տնային». Լիա Զախարյանի լուսանկարը

16:42   7 ապրիլի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր «տնային» կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերը, մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները՝ ականջօղեր։ «Տնային»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր բեժ գույնի վերնազգեստի հետ։ Լիան երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ շպարն ու խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Արեւ, բույս ու մենք ձեզ հետ»,- հրապարակումն այսպես էր մակագրել դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Ինչպես միշտ, գեղեցիկ ես»։



© NEWS.am STYLE