Ծաղիկներ, վառ շպար. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

20:49   7 ապրիլի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին նախշերով զարդարված հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, վառ շպար ընտրել. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել է, որ լուսանկարի, սանրվածքի հեղինակը մայրն է, դիմահարդարն ու ձեւավորողն՝ ինքը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ծաղկավոր բլուզ, դեղին երանգի, բարձր գոտկատեղ ունեցող տաբատ: Նա արձակել էր մազերը, նվազագույն շպար ընտրել՝ ընդգծելով աչքերը։ Հասմիկ Խոջյանը, հրապարակմանը կից դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին, գրել էր․ «Տանն եք, չէ՞։ Դե ժպտացե՜ք, ժպիտը բարձրացնում է դիմադրողականությունը զգույշ եղեք և առողջ»:



© NEWS.am STYLE