Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջենները նոր բույր են թողարկել

16:16   7 ապրիլի, 2020

Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, միավորվել են օծանելիք ստեղծելու համար։ Դա KKW x Kris-ի առաջին համագործակցությունն է, գրում է Harper’s Bazaar-ը։

Ким Кардашьян выпустила духи в поддержку заразившихся ...

Օծանելիքի թողարկումը նվիրված է ԱՄՆ-ում մայրության օրվան, որն այս տարի նշվելու է մայիսի 10-ին։

Ким Кардашьян выпустила парфюмерную коллаборацию со своей матерью ...

«Մենք օծանելիքի վաճառքից հասույթի 20 տոկոսը կնվիրաբերենք աջակցությանն այն ընտանիքներին, որոնց առնչվել է համաճարակային ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բոլոր միջոցները կուղղենք ամերիկյան Blessings in a Backpack բարեգործական կազմակերպությանը»,- Instagram-ի իր էջում հայտնել է Քիմը։ Օծանելիքը հնարավոր է ձեռք բերել KKW Fragrance կայքում։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE