Լեդի Գագան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բարեգործական համերգ է կազմակերպում

18:32   7 ապրիլի, 2020

Լեդի Գագան հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ «One World: Together At Home» բարեգործական օնլայն համերգի անցկացման մասին։ Դրան մասնակցելու համար երգչուհին հրավիրել է իր երաժիշտ գործընկերներին, որոնց թվում են Էլթոն Ջոնը, Բիլի Այլիշը, Lizzo-ը, Քրիս Մարտինը, Փոլ Մաքքարթնին, Սթիվ Ուանդերը, Ջոն Լեջենդը եւ այլ կատարողներ։

Lady Gaga Raises $35 Million To Fight Coronavirus, Plans All-Star ...

«Բոլորս անհանգստանում ենք ամբողջ երկրում բուժաշխատողների համար, որոնք անձնազոհաբար օգնում են պայքարել կորոնավիրուսի այս սարսափելի համավարակի դեմ։ Ես շատ շնորհակալ եմ նրանց եւ աղոթում եմ բոլոր հիվանդների համար»,- հայտնել է երգչուհին։ Գագան հավելել է, որ համերգի նպատակն ամբողջ աշխպարհի բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելն է եւ ոչ թե գումար հավաքելը։

Ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել ապրիլի 18-ին ABC, NBC, CBS եւ միջազգային այլ հեռուստաալիքներով։

Աղբյուրը՝ Blueprint 

Լուսանկարները՝ Getty Images 

 



© NEWS.am STYLE