«3 րոպեանոց տեսահոլովակի համար, որը մի մեծ պատմություն է, անհրաժեշտ են ժամերի տեսանյութեր». Զարուհի Բաբայանի ու դստեր հոլովակը

19:39   7 ապրիլի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր տեսանյութ է հրապարակել դստեր՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանի հետ։

View this post on Instagram

A post shared by Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial) on

Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում մայր ու դուստր տարբեր կերպարներ են փոխում։ «3 րոպեանոց տեսահոլովակի համար, որը մի մեծ պատմություն է, անհրաժեշտ են ժամերի տեսանյութեր, եւ դա ես հասկանում եմ, բայց 10 վայրկյանանոց համար տանջվել 4 ժամ։
Ինձ համար ահավոր է»,- գրել է Զարուհի Բաբայանը։

Ավելի վաղ Սոֆին լուսանկար էր հրապարակել տատիկի՝ Սոֆի Դեւոյանի եւ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք բեմական, վառ հագուստ էին կրում։ «Անկախ նրանից, թե ուր են սեւեռված մեր հայացքները, բոլորիս նպատակը մեկն է՝ սիրով լցնել մեր եւ մեր կողքինների կյանքը: ՍԵՐ ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ»,- հրապարակումն այսպես էր մակագրել Սոֆին։

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE