Զոլավոր գիշերազգեստով Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրն ինքնամեկուսացման ընթացքում վերամիավորվել են

19:09   7 ապրիլի, 2020

Նախկին ամուսիններ, ամերիկացի պրոֆեսիոնալ դերասաններ Դեմի Մուրն ու 65-ամյա Բրյուս Ուիլիսը վերամիավորվել են կորոնավիրուսի հետեւանքով ինքնամեկուսացման եւ կարանտի ընթացքում։

Զույգի կրտսեր դուստրը՝ 26-ամյա Տալուլա Ուիլիսը, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում Բրյուս Ուիլիսը, Դեմի Մուրը, նրանց միջնեկ դուստրը՝ 28-ամյա Սքաութը եւ Տալուլայի ընկերը՝ ռեժիսոր Դիլոն Բասն ու նույնիսկ նրանց շունը նմանատիպ ոճային գիշերազգեստ են կրում։

Դերասաններն ամուսնացած են եղել 1987թ.-ից մինչեւ 2000թ.-ը։ Ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել նրանց երեք դուստրերը՝ Ռումերը, Տալուլան եւ Սքաութը։ Ծնողները որոշել են կորոնավիրուսի համավարակի բարդ շրջանում ուրախացնել երեխաներին եւ ժամանակ են անցկացրել ամբողջ ընտանիքով, ինչպես հին ժամանակներում։

Նախկին ամուսինների համատեղ լուսանկարն առաջացրել է օգտատերերի բուռն արձագանքը։ Շատերն են կատակով նշել, որ դեմ չեն կարանտինի այսպիսի հետեւանքներին՝ ակնարկելով Դեմիի ու Բրյուսի վերամիավորոմը։

Знаменитости в кругу родных и близких друзей

«Պաշտում եմ ձեզ», «ինչ հրաշք, ամբողջ ընտանիքը միասին», «նրանք լավագույն նախկին ամուսիններն են, որոնց ես ճանաչում եմ», «որքան հաճելի է ձեզ կրկին կողք կողքի տեսնել», «կարանտինի ընթացքում լավագույն լուսանկարը։ Շնորհակալություն դրական լիցքերի համար», «Գիշերազգեստը սազում է Բրյուսին, դուք հիասքանչ եք»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE