«Նորմալ չէ». Հոլի Բերիին քննադատել են տեսանյութի պատճառով, որում նրա որդին բարձրակրունկներով է

20:11   7 ապրիլի, 2020

Համացանցում ամերիկացի երգչուհի Հոլի Բերիին քննադատել են տեսանյութի պատճառվ, որում նրա որդին տանը պտտվում է բարձրակրունկներով։ Հոլովակը հրապարակվել է աստղի Instagram-յան էջում։

View this post on Instagram

A post shared by Halle Berry (@halleberry) on

Դերասանուհին հոլովակը մակագրել է «Տասներկուերորդ օրը կարանտինի մեջ» արտահայտությամբ՝ ակնարկելով, որ չորս պատերի մեջ բավական դժվար է ինքդ քեզ համար նոր զվարճանքներ որոնել։

«Դադարեք երեխաներին ու տղամարդկանց թույլ տալ անել դա՝ կարծելով, թե դա հաճելի է։ Ո՞ւր են հայրերը, երբ նրանց կարիքն այդքան կա», «Նորմալ չէ», «Այնքան ուրախ եմ, որ որդին երբեք չի խաղացել իմ հագուստով»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE