Ռուսաստանցի դիզայներ Հարութ Առուստամյանը ներկայացրել է նոր հավաքածուն

22:09   7 ապրիլի, 2020

Դիզայներ Հարութ Առուստամյանը ցուցադրել է աշուն-ձմեռ 2020/2021 Phantom Show հավաքածուն: Նրա ցուցադրությունը տեղի է ունեցել ուղիղ հեռարձակմամբ։  Հավաքածուն ներառել է տարբեր երկարության վառ զգեստներ, կարճեցված բաճկոններ, լայն փողքերով տաբատներով կոստյումներ  եւ դիսկո ոճի այլ հագուստներ:

Դրանցից շատերը զարդարել է դիզայների հեղինակային պրինտը՝ «կարմիր» եւ պուտավոր նախշեր։ Arut Mscw ապրանքանիշը շոուի նախապատրաստման մասին հրապարակել է նաեւ վավերագրական ռեպորտաժ, որում Առուստամյանը պատմել է, թե ինչպես է հաղթահարում կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամը:

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE