Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին բացահայտել են իրենց բարեգործական կազմակերպության անվանումը

23:11   7 ապրիլի, 2020

Դերասանուհի Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին, որոնք արդեն թագավորական ընտանիքի անդամներ չեն, բացահայտել են իրենց բարեգործական կազմակերպության անվանումը: Ամուսինները մտադրություն են հայտնել ստեղծել իրենց սեփական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ արդեն ոչ թե SussexRoyal ապրանքանիշի ներքո, որն անձնական եւ բիզնես նպատակներով նրանց արգելել է օգտագործել Եղիսաբեթ 2-րդ թագուհին, այլ սեփական: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն։

Меган Маркл с сыном Арчи

Ամուսինները հայտարարել են, որ կստեղծեն Archwell անունով կազմակերպություն, եւ բացատրել են, թե ինչն է իրենց ոգեշնչել։

«Դեռ Sussex Royal-ից առաջ է հայտնվել «Արչի» գաղափարը։ Այն հունական բառ է, որը նշանակում է «գործողության աղբյուր»։  Բարեգործական կազմակերպության համար մենք կառչեցինք այդ գաղափարից, որը մենք հույս ունեինք մի օր ստեղծել, եւ այն ոգեշնչեց մեր որդու անվան կնքման համար։ Archwell-ը այն անունն է, որը միավորում է հին բառը, որը նշանակում է ուժ եւ գործողություն, մեկ այլ բառի հետ, որը առաջացնում է խորը ռեսուրսներ, որոնք մեզանից յուրաքանչյուրը պետք է օգտագործի: Մենք անհամբերությամբ սպասում ենք Archewell-ի գործարկմանը, երբ ժամանակը գա», - ասված է Մեգանի եւ արքայազն Հարիի հայտարարության մեջ:

Принц Гарри и Меган Маркл с сыном Арчи

Թե երբ կմեկնարկվի նրանց բարեգործական նախագիծը, դեռ չի հաղորդվում։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE