«Բնությունը կարոտած...»․ Հռիփսիմե Հակոբյանի հմայիչ կերպարը

23:34   7 ապրիլի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սեւ շապիկ, ոճային պիջակ։ Նա արձակել է վարսերն ու քնքուշ շպար ընտրել։ Հռիփսիմեի կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Բնությունը կարոտած...»։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Իտալիայում՝ Հռոմում։ Երգչուհին մուգ գույնի տաբատ էր կրում, մուշտակ։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել, փոքրիկ պայուսակ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE