«… Ես հայուհի եմ։ Ինձ անընդհատ մերժում էին». Մարգարիտա Սիմոնյանը հարցացրույց է տվել «НТВ»-ին

11:29   8 ապրիլի, 2020

«НТВ»-ով հեռարձակվող «Однажды» հաղորդման վերջին թողարկման հյուրը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էր՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինը։ Հաղորդավար Սերգեյ Մայորովը հետաքրքրվել է՝ ինչպես է Սիմոնյանը կարողանում այդքան շատ աշխատել, նույնիսկ երբ հղի է։ Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ երեք փոքր երեխաներ ունի եւ երբեք դեկտերտային արձակուրդ չի գնացել հղիության ընթացքում։

«Ես ձեզ համար գաղտնիք կբացահայտեմ. այս անգամ պտղաջրերը սկսեցին հոսել, եւ ցավերը սկսվեցին նախագահի գրասենյակում խորհրդակցության ընթացքում։ Ես մինչեւ վերջ մնացի այդ հանդիպմանը, նստեցի մեքենա, հասա մոտակա ծննդատուն եւ այնտեղ ծննդաբերեցի»,- հայտնել է նա։

Անդրադառնալով «Սեւ աչքեր» («Черные глаза») գրքի շնորհանդեսին՝ Սիմոնյանը նշել է, որ միջոցառմանը բոլոր ներկաներն իր ընկերներն են եղել, իսկ երեկոն վարել է նրա մտերիմ ընկերուհին՝ Իռադա Զեյնալովան։

«Մենք այդքան մտերիմ ընկերուհիներ ենք։ Երբ Մոսկվա տեղափոխվեցի, մի քանի ամիս նրա տանն եմ ապրել, քանի որ հեշտ չէ, երբ գումար չկա։ Բնակարան վարձելու համար հարկավոր է երեք արժեք վճարել։ Այդ ժամանակ դեռ այդպիսի պատմություն էր. հույս ունեմ՝ հիմա դա այդքան էլ լուրջ չէ, ինչպես եղել է 2000-ականների սկզբին։ Բնակարան չէին տալիս կովկասցիներին, իսկ ես հայուհի եմ հայկական ազգանվամբ։ Ինձ անընդհատ մերժում էին»,- պատմել է Սիմոնյանը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ НТВ, РИА, Instagram



© NEWS.am STYLE