Քանթրի կատարող Ջոն Փրայնը մահացել է կորոնավիրուսի բարդություններից. Rolling Stone

10:11   8 ապրիլի, 2020

74 տարեկան հասակում նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բարդություններից մահացել է ամերիկացի հեղինակ եւ երգերի կատարող Ջոն Փրայնը, հայտնում է Rolling Stone-ը՝ վկայակոչելով արտիստի ընտանիքը։

Պարբերականի տվյալներով՝ Փրայնի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է մարտի 17-ին՝ Եվրոպայում շրջագայությունից վերադառնակուց հետո, իսկ մարտի 26-ին արտիստը ծանր վիճակով հոսպիտալացվել է։

Ջոն Փրայնը քանթրի եւ ֆոլկ երաժշտության աստղ էր, երկու անգամ դարձել էր «Grammy»-ի դափնեկիր՝ «Ժամանակակից լավագույն ֆոլկ ալբոմ» անվանակարգում, իսկ 2015թ.-ին ներառվել էր «Grammy»-ի փառքի դահլիճում:



© NEWS.am STYLE