Գարնանային. Քրիստինա Եղոյանի լուսանկարը

10:41   8 ապրիլի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Քրիստինան կաշվե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի հետ։ Քրիստինան արձակել է մազերն, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարներ՝ խոշոր ականջօղեր, նուրբ թեւնոց։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին երկարափեշ, սեւ-սպիտակ երանգների զգեստ էր կրում, երկարաճիտներ։ Կերպարը գեղեցիկ համադրվել էր գոտու հետ։ Քրիստինան արձակել էր վարսերն ու վառ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Քրիստինայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE