Աննա Գրիգորյանի գրավիչ կերպարը  

11:59   8 ապրիլի, 2020

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, ժանեկավոր բոդի։ Նա հավաքել է մազերը եւ վառ շպար ընտրել։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել են կերպարը։ Օգտատերերից մեկը նշել է, որ նա նման է «Բելա Հադիդի լավագույն տարբերակին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր առանց դիմահարդարման։ Նա նուրբ աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոցներ։ Դերասանուհին կադրերը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։



© NEWS.am STYLE