«Այս փոքր մարդուկն իմ կյանքի ամենամեծ նվերն ու երջանկությունն է». Լիլիթ Բասյան

13:57   8 ապրիլի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Վերջինս ջերմ համբուրում է մայրիկին։ «Կնոջ համար չկա ավելի մեծ պարգեւ, քան մայրությունը։ Էս փոքր մարդուկն իմ կյանքի ամենամեծ նվերն ու երջանկությունն է։ Ամենատխուր ու սարսափելի թվացող պահերին հենց նա է կարողանում ապրեցնել ինձ։ Ես կարող եմ հաղթահարել անհնարինը, միայն թե նա երջանիկ լինի։ Իմ Ալեքս, թվում է՝ ես եմ քեզ կյանք տվել, բայց քո սերն ինձ ամեն օր կյանք է տալիս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ, ծաղկային պրինտով բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Ես հավատում եմ հրաշքներին։ Հավատում եմ, որ լավագույնն առջեւում կլինի։ Հավատում եմ երազանքի իրականացմանը։ Առանց հավատի հոգին սկսում է մահանալ, իսկ սրտում ջերմություն չի կուտակվում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE