«Կանացի». Իրինա Այվազյանի նուրբ կերպարը

15:43   8 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Իրինան հավաքել է մազերը, նախապատվություն տվել նվազագույն շպարին։ Դերասանուհին նուրբ ականջօղեր է ընտրել, իսկ լուսանկարը չի մեկնաբանել։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Նուրբ»․ «կանացի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ գույնի, սպորտային բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել նվազագույն ու նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին փոքրիկ ականջօղերը։ Օգտատերերը դրական մեկնաբանություններ էին գրել։



© NEWS.am STYLE