«Երջանիկ եղիր». Մարինկա Խաչատրյանի հմայիչ կերպարը

18:42   8 ապրիլի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Մարինկան նուրբ շպարով է, նրա ձեռքին վարդերի փունջ է։ «Երջանիկ եղիր»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան սեւ հագուստ էր կրում, երկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված էին, գեղեցիկ շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էր արեւային ոճային ակնոցը։ «Ես կարոտում եմ իմ ամեն օրը, զբաղված առօրյաս, ինձ երջանկություն պարգեւող աշխատանքս, ես կարոտում եմ իմ ընկերներին... քաղաքի եռուզեռն ու խառնաշփոթն էլ եմ կարոտում.... Համբերություն մեզ....», - հրապարակմանը կից գրել էր Մարինկան։



© NEWS.am STYLE