«Մայրս». Վահագ Ռաշը մայրիկի հետ նոր երգ է ներկայացրել

14:39   8 ապրիլի, 2020

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, այն համարվում է նաեւ մայրության եւ գեղեցկության հիասքանչ տոն։

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը տոնի կապակցությամբ իր մայրիկի` Անահիտ Սիմոնյանի հետ ներկայացրել է նոր երգ՝ Վահան Տերյանի խոսքերով։ Երգը կոչվում է «Մայրս»։



«Վաղուց կար նման մտադրություն մայրիկի հետ դուետ կատարելու եւ վերջապես որոշեցի, որ հենց այս երգը պետք է լինի։ Նվիրում ենք աշխարհի բոլոր մայրերին»,- նշում է երգիչը։



© NEWS.am STYLE