Մաքսիմ Գալկինը «Лучше всех» շոուի ընթացքում հայերենով մանկական բանաստեղծություն է արտասանել (վիդեո)

16:36   8 ապրիլի, 2020

Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում «Лучше всех» հաղորդման հերթական թողարկման հյուրը Կազանից 4-ամյա Տամերլան Սիտդիկովն է եղել, որը 40 այբուբեն գիտի։ Դրանց շարքում են բուլղարականը, արաբականը, չեչենականը, թաթարականը, հայկականը։

Հայերենի իր իմացությամբ պարծեցել է նաեւ հաղորդավար Մաքսիմ Գալկինը։ Նա արտասանել է մանկական «Նապաստակ» բանաստեղծությունը, որը հաղորդավարն արդեն իսկ կարդացել է «Прожекторперисхилтон» շոուի ընթացքում։

Ավելի վաղ Տամերլանի մայրը «Российская газета»-ին հայտնել է, որ Տարեմլանը տառերով տարվել է նախքան խոսել սովորելը՝ 10 ամսականում եւ նշել, թե ինչպես էր տղան իր համար բացահայտում լեզուները։

Увлёкся в 10 месяцев». Четырёхлетний Тамерлан из Казани знает 40 ...

«Երեկոյան նա իր համար ինչ-որ նոր այբուբեն է իմանում, հետո մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ խորասուզվում  է դրանում։ Սովորում է հիմնական բառերը, երգերը։ Վերջերս հայերենով գրել է մանկական երգի բառերը, եւ հենց հայերն ասում են, որ մի քանի աննշան սխալ է թույլ տվել»,- նշել է երեխայի մայրը։



© NEWS.am STYLE