19:41 8 ապրիլի, 2020Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում նա սեւ զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Որպես աքսեսուար՝ Արփին փոքրիկ ականջօղեր է ընտրել։ «Երջանիկ եղեք»,- գրել է նա՝ մեկնաբանությունների հատվածում օգտագործելով «շնորհավոր ապրիլի 7» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր բնության գրկում։ Նա սպիտակ զգեստ էր ընտրել, որը զարդարված է ԱՄՆ դրոշով։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Արփին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Շատ ոճային»,- գրել է օգտատերերից մեկը։
Լուսանկարը՝ @davtyanphoto