Իտալական «Vogue»-ն առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով. «ՏԱՍՍ»

17:33   8 ապրիլի, 2020

«Vogue»-ի իտալական տարբերակի խմբագրությունը հայտնել է, որ պատմության ընթացքում առաջին անգամ ամսագրի համարը կթողարկվի սպիտակ (դատարկ) շապիկով։ Պարբերականն այդ կերպ ցանկանում է իր հարգանքն արտահայտել բժիշկների ու բուժքույրերի նկատմամբ, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքը։ Շապիկի լուսանկարը հայտնվել է պարբերականի Instagram-յան էջում։ Ամսագրի համարի թողարկումը նախանշված է ապրիլի 10-ին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Vogue»-ը պարզաբանել է, որ ամբողջությամբ սպիտակ շապիկ հրատարակելու որոշումը կայացվել է ոչ թե նկարների բացակայության, այլ այն պատճառով, որ «սպիտակը միաժամանակ շատ բան է նշանակում»։ Մասնավորապես, վերածնունդ եւ հարգանք, ինչպես նաեւ այն «համազգեստի գույնն է, որը կրում են նրանք, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ մեր փրկելու համար», նշել են խմբագրությունում։

View this post on Instagram

A post shared by Vogue Italia (@vogueitalia) on

Խմբագրությունը հավելել է, որ սպիտակն այն պատմության տիտողսաթերթն է, որն ուր է, կսկսվի։



© NEWS.am STYLE