Բժիշկներին օգնելու համար «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին աճուրդի է հանել իր կիթառը. BBC

18:16   8 ապրիլի, 2020

«Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին աճուրդի է հանել մի շարք անձնական իրեր, այդ թվում իր ստորագրությամբ կիթառը, հայտնում է BBC-ն։

Վաճառքից ստացված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պայմաններում բժիշկների կարիքներին, մասնավորապես Բիրմինգեմի համալսարանին կից հիվանդանոցում։

Առավելագույն գումարը, որն առաջարկվել է արտիստի կիթառի համար, կազմում է 4 հազար ֆունտ ստերլինգ։ Սակայն Այոմին նշում է, որ «հույս ունի դրա վաճառքից ավելի շատ ստանալ»։

Լուսանկարը՝ Antiradio.pl

 



© NEWS.am STYLE