«Դու լուսանկարում նման ես Հիսուսին «Վերջին ընթրիք» կտավից». Սերժ Թանկյանը խոստովանել է, որ կարոտում է Ալեքսիս Օհանյանի ապրանքանիշի կոնյակը

19:14   8 ապրիլի, 2020

Գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ինչպես եւ շատ այլ աստղեր, գտնվում են ինքնամեկուսացման պայմաններում։ Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը խոստովանել է, որ կարոտում է ընկերների հետ ճաշկերույթներին եւ հույս հայտնել, որ շատ շուտով կարանտինը կավարտվի։

«Անհամբերությամբ սպասում եմ ինքնամեկուսացման ավարտին ընկերների հետ հայկական կոնյակի ուղեկցությամբ հայկական կենացներ բարձրացնելու համար»,- գրել է Ալեքսիս Օհանյանը՝ լուսանկար հրապարակելով իր «Shakmat» ապրանքանիշի սպիրտային խմիչքի համտեսից։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

«System of a Down» խմբի մենակատար, կոմպոզիտոր Սերժ Թանկյանն Ալեքսիսին համեմատել է Հիսուսի հետ Լեոնարդո դա Վանչիի կտավից։ «Դու լուսանկարում նման ես Հիսուսին «Վերջին ընթրիք»-ից։ Կարոտում եմ «Shakmat»-ը»,- մեկնաբանություններում գրել է ռոք երաժիշտը։

Օհանյանը «Shakmat» կոնյակի թողարկման մասին հայտնել է 2018թ.-ի ավարտին։ Այդ ժամանակ փոքր խմբաքանակ է արտադրվել՝ 2400 շիշ։ Օհանյանի մտահղացմամբ՝ 23 տարեկան խմիչքը պետք է միավորի Հայաստանի երկու հայտնի բրենդ՝ կոնյակն ու շախմատը։



© NEWS.am STYLE