Քարդաշյան-Ջեններ ընտանիքը պատրաստ է Զատիկին (ֆոտո)

11:32   9 ապրիլի, 2020

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը սիրում է տները զարդարել տոների առիթով։ Սպասվող զատկական հանգստյան օրերը եւս բացառություն չեն։

Այս առիթով աստղային առանձնատունը զարդարված է բազմաթիվ խորհրդանշանական դետալներով։ Եվ նույնիսկ անկախ ինքնամեկուսացումից, որն արդեն երեք շաբաթ է՝ շարունակվում է, Քիմ Քարդաշյանը եւ նրա քույրերը որոշել են տոնին պատրաստվել, ինչպես հարկն է։

Քայլի Ջեններն Instagram-ում ցուցադրել է քափթեյքերը, որոնք պատրաստել է դստեր՝ Սթորմիի հետ։ Քաղցր, դեղին-վարդագույն կոմպոզիցիան շատ գեղեցիկ ու ախորժաբեր տեսք ուներ։

Քայլին նկատել է, որ խոհարարական կարողություններն իրեն են փոխանցվել մորից՝ Քրիս Ջեններից։ Ընդ որում, Daily Mail-ը գրում է, որ այս ամբողջ գեղեցկությունն, ամենայն հավանականությամբ, պատվիրվել է հատուկ խանութում…

Քլոե Քարդաշյանը եւս ջանքեր էր գործադրել։ Ավելի ճիշտ՝ նրա մայրը։ Նա թոռանը՝ Թրուին, զատկական խորհրդանիշերով քաղցր տնակ է ուղարկել, որի լուսանկարը Քլեոն հրապարակել է Instagram-ում։

Իսկ Քիմ Քարդաշյանն առայժմ բավարարվել է դեկորացիայիով՝ խաղալիք նապաստակներ, գունավոր թղթից պատրաստված իրեր, մազակալներ…

Աղբյուրը՝ Instagram

Լուսանկարները՝ Courtesy of CR Fashion Book/Heji Shin



© NEWS.am STYLE