Բրազիլուհի թեժ մոդելը՝ Else-ի ներքնազգեստի գովազդում (ֆոտո)

11:06   10 օգոստոսի, 2013

Բրազիլուհի մոդել Վերոնիկա Ասսիսը մասնակցել է Else-ի ներքնազգեստի գովազդին: Վերոնիկան ավելի եւ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում:


Երկու շաբաթվա ընթացքում նա հասցրել է մասնակցել Phax-ի լողազգեստների նոր հավաքածուի ֆոտոսեսիային, միաժամանակ՝ դառնալ Svelta ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքն ու մարմինը:

Բրազիլուհիների շքեղ մարմնի եւ անկրկնելի կանացի գեղեցկության սիրահարները հիացմունքի եւս մեկ օբյեկտ ունեն: Այս հրաշալի երկիրը հարուստ է շլացուցիչ կանանցով, ովքեր, հասկանալով իրենց առավելությունը, անխոնջ կերպով հանրությանն են ներկայանում իրենց գայթակղիչ արտաքինով ու սեքսուալ կազմվածքով:

Վերոնիկա Ասսիսն աշխատում է այնպիսի նորաձեւության տների հետ, ինչպիսիք են Mega Models Miami-ն, INforma models-ը, Avenue-ն, Andy models-ը:



© NEWS.am STYLE