«Ինչո՞ւ ես ինձ հետ այդպես վարվում, Սաշ». Քսենիա Սոբչակը արտասվել է սեփական շոուի եթերում

17:48   9 ապրիլի, 2020

Արդեն իսկ հասանելի է Քսենիա Սոբչակի հեղինակային հաղորդման նոր թողարկումը։ Այս անգամ նրա հյուրն արտիստ եւ պրոդյուսեր Ալեքսանդր Գուդկովն է՝ Ֆիլիպ Կիրկորովի «Цвет настроения – синий» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի գաղափարի հեղինակը։

Գուդկովն ու Սոբչակը քննարկել են արդիական հումարը, Գուդկովը հայտնել է, թե ինչն է իր համար ընդունելի եւ ինչ թեմաներ է ավելի լավ շրջանցել։ Օրինակ՝ նա կարծում է, որ անթույլատրելի է նույնիսկ հումորային տեսանկյունից քննարկել պեդոֆիլիան։ Իսկ թաղումների ընթացքում չծիծաղելը երբեմն մեղք է, վստահ է Ալեքսանդր Գուդկովը։ Մի անգամ մտերիմ ընկերոջ դիակիզման արարողությանը նա չի կարողացել զսպել ծիծաղը, եւ մինչ այժմ խիղճը տանջում է նրան։

Քսենիա Սոբչակը հումորիստին՝ որպես «Лига плохих шуток» YouTube-յան հայտնի հաղորդման հեղինակ, առաջարկել է յուրօրինակ բլից կազմակերպել։ Շոուի ընթացքում աստղերը միմյանց մասին նվաստացնող արտահայտություններ են անում։ Ով ավելի շատ ծիծաղի, նա էլ պարտվել է։ Գուդկովի կատակները, սակայն, շատ են վշտացրել Քսենիային։ «Ինչո՞վ է Քսենիա Սոբչակը տարբերվում քածից։ Քածը համաձայնում է ամեն ինչի, եթե նրան գումար տաս, իսկ Սոբչակը՝ եթե վերցնես»,- ասել է շոումենն ու բարձր ծիծաղել։

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on

Քսենիայի աչքերը կարմրել են, եւ արցունքներ են առաջացել… «Ինչո՞ւ ես ինձ հետ այդպես վարվում… Ես չեմ հասկանում։ Ես կարծում էի՝ մենք լավ հարցազրույց ենք ունենում, Սաշ։ Ես, իսկապես, չեմ հասկանում՝ ինչու ես դու այդպես անում»,- նեղացած ասել է նա։

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE