Վառ շպար. Սիլվի Բարկովայի լուսանկարը

11:51   9 ապրիլի, 2020

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է գանգուր մազերը։ Սիլվին նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Դերասանուհին նշել է, որ դիմահարդարման հեղինակին ինքն է։

Դերասանուհին, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, այնտեղի հայտնի հեռուստասերիալներից մեկում նկարահանվելու առաջարկ է ստացել: Դերասանուհին արդեն վարժ տիրապետում է հնդկերենին, ինչն էլ օգնել է, որ միանգամից ընտրվի գլխավոր դերերից մեկի համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին նշել էր, որ իր խաղընկերները լինելու են «Մերժվածը» սերիալի աստղեր Թինա Դատան եւ Նանդիշ Սանդուն:

Գլխավոր լուսանկարը՝ Ալբերտ Հարությունյանի



© NEWS.am STYLE