Արփի Գաբրիելյանը՝ մեղմ կերպարում

13:41   9 ապրիլի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Արփին սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում նա սեւ զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Որպես աքսեսուար՝ Արփին փոքրիկ ականջօղեր էր ընտրել։ «Երջանիկ եղեք»,- գրել էր նա՝ մեկնաբանությունների հատվածում օգտագործելով «շնորհավոր ապրիլի 7» հեշթեգը։



© NEWS.am STYLE