Բնական ու գեղեցիկ. Մարտան՝ առանց շպարի

14:14   9 ապրիլի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր բնական գեղեցկությունը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Մարտան, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, բաց գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը եւ առանց շպարի է։ «Առանց ֆիլտրի»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին։

Ավելի վաղ երիտասարդ մայրիկը հրապարակել էր որդու լուսանկարները։ Զույգը նրա համար հետաքրքիր անուն է ընտրել՝ Նեո։ Կադրերում հիասքանչ փոքրիկը լայն ժպտում էր։ «Իմ Նեոն երեք ամսական է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր երգչուհին: Հետեւորդները շնորհավորել էին փոքրիկին ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել, իսկ օգտատերերից մեկը նշել էր, որ նա մայրիկին է նման։



© NEWS.am STYLE