«Ամենակարեւորը». Սարգիս Գրիգորյանի ջերմ լուսանկարը

15:12   9 ապրիլի, 2020

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի ու դուստրերի հետ։ Նրանք ջերմ ժպտում են, կադրում է նաեւ շունը։ «Ամենակարեւորը»,- հրապարակումն այսպես է մակագրել Սարգիսը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Սարգիս Գրիգորյանը գրել էր. «Եթե դու անընդհատ ինչ որ մեկին մեղադրում ես վատ ապրելու, կամ անկայուն հոգեվիճակի համար ուրեմն ցավակցում եմ քեզ մարդ արարած, քանի որ հենց քո մտքերն են հասցրել քեզ այդ օրվան... Ոչ ոք չի կարող քեզ խանգարել երջանիկ, կայացած, ուժեղ ու ինքնավստահ լինելու մեջ՝ ԲԱՑԻ ՔԵԶՆԻՑ։ Հ.Գ. Մտածել է պետք»։



© NEWS.am STYLE