«Դիմահարդարմամբ, թե առանց». Հասմիկ Խոջյանը ցույց է տվել բնական գեղեցկությունը

22:39   9 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով նաեւ իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է առանց դիմահարդարման, ապա՝ նաեւ վառ շպարով։ Երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, փոքրիկ ականջօղ։ Առաջին լուսանկարում նա շպարված չէ, երկրորդում շուրթերն ընդգծել է կարմիր շրթներկով։ «Make-up-ով, թե առանց»,- հետեւորդներին հարցրել է Հասմիկ Խոջյանը՝ նշելով, որ դիմահարդարման ու վարսահարդարման հեղինակն ինքն է։

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին նախշերով զարդարված հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, վառ շպար ընտրել. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել էր, որ լուսանկարի, սանրվածքի հեղինակը մայրն է, դիմահարդարն ու ձեւավորողն՝ ինքը։



© NEWS.am STYLE