COVID 19-ի դարաշրջանի «Изоизоляция». կրկնօրինակիր հայտնի նկարչի կտավը, մտերիմիդ փրկիր դեպրեսիայից (ֆոտո)

20:16   9 ապրիլի, 2020

Ինչո՞վ զբաղվել կարանտինի ժամանակ։ Ինչ-որն մեկը պատրաստվում է, մյուսը տան պայմաններում զբաղվում է սպորտով, ինչ-որ մեկը սերիալներ է նայում… Իսկ հումորի լավ զբացմամբ էնտուզիաստների խումբը մտածել է Facebook-ում «Изоизоляция» խումբը ստեղծել։ Գաղափարը որեւէ հայտնի (կամ ոչ այնքան) նկար կրկնօրինակելն է։ Այս հետաքրքիր նախաձեռնությանը միացել է ավելի քան 300 հազար մարդ։

Որոշ «գլուխգործոցների» հեղինակներ (ընդ որում, կարելի է նաեւ առանց չակերտների) այնքան հնարամիտ են, որ օգտագործում են ամենն, ինչ հնարավոր է գտել ձեռքի տակ՝ հնդկաձավարից եւ մակարոններից մինչեւ զուգարանի թուղթ։ Հետեւորդները մեկնաբանություններում գրում են, որ այս խումբն այդ բարդ ժամանակներում նրանց օգնում է հաղթահարել դեպրեսիան, բարձրացնում է տրամադրությունը։

«Խմբի ստեղծողներ։ Ես կարծում եմ, որ դեւք պետական մրցանակի եք արժանի։ Ես չեմ կատակում։ Առանց smm-ի հնարքների խումբը մեկ շաբաթվա ընթացքում հարյուր հազարավոր հետեւորդներ ունի։ Շատերն, ինչպես եւ ես, այստեղ ոչինչ չեն հրապարակում, բայց մարդիկ մեծ քանակով դրական բան են գտել։ Դուք շատերին փրկել եք դեպրեսիայից։ Դա թանկ արժե… Սա ամենալավ ֆլեշմոբն է, որը կարելի է պատկերացնել։ Շնորհակալություն Ձեզ»,- գրում է հետեւորդներից մեկը։

Հույս ունենք՝ այ կոլաժները կբարձրացնեն նաեւ ձեր տրամադրությունը, հարգելի ընթերցողներ։ Նայեք, ժպտավեք, ծիծաղեք… Ամեն ինչ լավ կլինի։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  Facebook group Izoizolyacia

Գլխավոր լուսանկարը՝ Բորիս Անցիֆերով, «Дом бытия» կոմպոզիցիա 



© NEWS.am STYLE