«Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ». Գրիգի ջերմ շնորհավորանքը Սոնային

18:13   9 ապրիլի, 2020

Դերասան Գրիգ Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ՝ Սոնա Եսայանի հետ ու ջերմ շնորհավորել նրա ծննդյան օրը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Ի՞նչ մաղթեմ քեզ: Ուզում եմ` ուղղակի միշտ ժպտաս ու լինես անհոգ: Ոչ մի խնդիր մի լուծի, պարզապես ուրախացի, ժպտա ու պարի: Ուրիշ ոչ մի բան... Մի մտածի ոչ մի դժվարության մասին` դրանց մասին ես կմտածեմ: Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ: Իսկ դու մենակ անհոգ ժպտա ու միշտ եղիր իմ կողքին:

Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ մեր հանդիպման համար: Ես վայելում եմ մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Միշտ, հավերժ... Կյանքում միշտ գնա առաջ, միշտ, առանց կանգնելու, քո անիրական արագությամբ, քո ոչ ստանդարտ գաղափարներով, որոշումներով, քո մեծ հաղթանակներով: Գնա առաջ, ամեն վայրկյան ինչպես որ գնում ես, ու գնա միշտ համարձակ։ Ես քո մեջքի հետեւից գալիս եմ, իմ աղջիկ»,- գրել է Գրիգը։

Ավելի վաղ Սոնան էր ամուսնու հետ լուսանկար հրապարակել։ Զույգը պատկերված էր վերելակում։ Սոնան մեկնաբանությունների հատվածում կատակել էր, օգտագործել «երբ անզոր ես փոխել իրականությունը հեշթեգը»։ «Էսօր Գրիգը ինձ տեղ էր հրավիրել... Գնացինք խանութ»,- կատակել էր Սոնան։



© NEWS.am STYLE