Comedy Club-ի անդամ Մարինա Կրավեցն առաջին անգամ մայր է դարձել

19:23   9 ապրիլի, 2020

Ռուս հեռուստահաղորդավարուհի, Comedy Club շոուի մասնակից Մարինա Կրավեցը հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ Արկադի Վոդախովը, առաջին անգամ ծնողներ են դարձել։ Կրավեցն այդ մասին հայտնել է Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Марина Кравец (@marinakravets) on

Նրա խոսքով՝ դուստրը ժամկետից մի փոքր շուտ է ծնվել։ «Բոլորն ուրախ են ու երջանիկ։ Մեզ հիանալի ենք զգում, ճանաչում ենք միմյանց։ Առհասարակ այն, ինչ տեղի է ունեցել եւ գլխավորն՝ ինչպես, պարզապես ֆանտաստիկա է»,- գրում է Կրավեցը։

Марина Кравец рассказала, что муж не предлагает ей роли в своих ...

Մարինային արդեն իսկ ակտիվորեն շնորհավորում են ընկերներն ու գործընկերները։ Նրան արդեն հասցրել են շնորհավորել Միխայիլ Գալուստյանը, Նատալյա Ռուդովան, Վալերիան, Քրիստինա Ասմուսը եւ այլք։



© NEWS.am STYLE