Բրյուս Ուիլիսը սափրել է կրտսեր դստեր գլուխը (վիդեո)

22:12   9 ապրիլի, 2020

Բրյուս Ուիլիս եւ Դեմի Մուր հայտնի զուգի դուստրը՝ Տալուլա Բելը գրեթե մերկ լուսանկարվել է ֆոտոշարքի համար: Լուսանկարիչը նրա ավագ քույրն է եղել՝ Ռումերը, իսկ վարսահարդարը՝ հայրը, գրում է Teleprogramma.pro-ն։

Տալուլան իր նոր սանրվածքը ներկայացրել է ավագ քրոջ՝ Ռումերի Instagram-ում, գարնանային բնապատկերի ֆոնին կերպարանք ընդունելով թոփլես։ Հնարավոր է, որ աղջկա մազերը կտրելու գաղափարը պետք է աշխատի, որպեսզի աղջկան ավելի մերկ ու անպաշտպան ցույց տա։ Ռումերը չի մեկնաբանել ֆոտոշարքի գաղափարը։ Ամենայն հավանականությամբ, աստղային ընտանիքը հենց այնպես զվարճանում է կարանտինի ժամանակ, որը նրանք անցկացնում են միասին:

Ավելի վաղ նրանք սոցցանցում կիսվել էին հուզիչ ընտանեկան լուսանկարով, որում պատկերված էին նրա ծնողները, քույրը՝ Սկաուտը, ընկերոջ՝ Դիլոն Բասսի հետ։ Կադրում ընտանիքի անդամները կրում էին նույնանմապ գիշերանոցներ։



© NEWS.am STYLE