«Գեղեցկուհի»․ Սիրուն Մինասը՝ գարնանային կերպարում

13:42   10 ապրիլի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Սիրունը կրում է մուգ երանգի ծաղկավոր բաճկոն։ Նա հավաքել է դրեդ հյուսքերը, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չի կատարել, սակայն  հետեւորդներն իրենց հիացմունքն են արտահայտել եւ բազում դրական մեկնաբանություններ գրել․ «Գեղեցկուհի», «Շատ սիրուն», «Հիասքանչ», «Հրաշք աղջիկ», «Եթերային աղջիկ»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Սիրունը կրում էր ամառային մոխրագույն շապիկ։ Նա հավաքել էր գեղեցիկ գանգուրները, առանց շպարի էր։ Լուսանկարն արված էր խաղիկների գեղեցիկ ֆոնին։ Հրապարակմանը կից Սիրունը գրել էր․ «Գարուն... գոնե նկարներով վերապրենք»։



© NEWS.am STYLE