Քիմ Քարդաշյանը սեփական ապրանքանիշի գովազդի համար լուսանկարվել է ստրինգով․ սեքսուալ լուսանկար

23:11   9 ապրիլի, 2020

Ռեալիթի-շոուի աստղ եւ SKIMS ներքնազգեստի ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանն իր բրենդը գովազդում է Instagram-ում: Մոդելը նոր հավաքածուն ներկայացրել է լուսանկարով, որը ցուցադրում է մարմնի ամենանշանավոր մասը, միեւնույն ժամանակ նաեւ ներքնազգեստը․ տոպ, ստրինգ։

Ким Кардашьян показала знаменитые ягодицы

Դատելով ամենից՝ Քարդաշյանն իր գովազդային արշավի համար նկարահանվել է վերջին արձակուրդի ժամանակ։  Լուսանկարում նա գտնվում է օվկիանոսի թափանցիկ ալիքների մեջ։  Ընդ որում, կադրում մենք տեսնում ենք ոչ թե մեկ, այլ երեք Քիմ, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի։

Հետեւորդները հրճվել են նոր լուսանկարով։ «Կրքոտ», «Դու պարզապես աստվածուհի ես», «Կատարյալ կին», «Ցնցող կազմվածք», «Ռումբ աղջիկ», - հիացել են օգտատերերը:

Фанатов восхитило тело звезды

Աստղի փարթամ բարեմասնություններն արդեն մեկ տարի է երկրպագուների վեճերի առիթ են հանդիսանում։ Քարդաշյանն ինքը պնդում է, որ սեքսուալ կազմվածքին հասել է բացառապես մարզումների միջոցով, սակայն երկրպագուները ենթադրում են, որ նա այնուամենայնիվ դիմել է լիպոմոդելավորման պրոցեդուրաների:



© NEWS.am STYLE